գլխավոր Իրադարձային Դուք ունեք դեռ հնարավորություն քաղաքականության մեջ ձեր վերջին քայլով մեղմել ժողովրդական ցասումը....

Դուք ունեք դեռ հնարավորություն քաղաքականության մեջ ձեր վերջին քայլով մեղմել ժողովրդական ցասումը. Արմեն Դարբինյան

Հասարակական-քաղաքական գործիչ, Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ծիծաղելի կլինի այն ժողովուրդը, որը այսուհետ հավատա Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որևէ զարգացման հեռանկարի։ Արժանապատվություն ունեցեք՝ ՀԵՌԱՑԵՔ։ Հեռացեք ինքնակամ՝ փոխանցելով իշխանությունը Ո՛Չ ԵՐԲԵՔ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ։ Լավ մտածեք, թե ում։ Որպեսզի կարողանաք և՛ շանս տաք երկրին, և՛ ապահովեք անցնցում փոխանցումը։ Դուք ունեք դեռ հնարավորություն քաղաքականության մեջ ձեր վերջին քայլով մեղմել ժողովրդական ցասումը»,- գրել է նա: