գլխավոր Գլխավոր Ես հույս ունեմ, որ այս 5 ամյա շրջանը լուրջ հիմքեր կդնի հետագա...

Ես հույս ունեմ, որ այս 5 ամյա շրջանը լուրջ հիմքեր կդնի հետագա բանակցությունների համար․ Սերգեյ Լավրով

Արցախի հարցով համաձայնությունները ամուր հիմք են ստեղծում հարցի կարգավորման հետագա փուլերի համար։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս հինգամյա շրջանը, որից մենք սկսեցինք, այսինքն, խաղաղապահների հինգամյա տեղակայումը, նվազագույնը ամուր հիքեր կստեղծեն հետգա կարգավորման համար»։

Լավրովը խոսել է նաև Արցախից տեղահանվածների ու փախստականների վերադարձի և Արցախում ապրելու իրավունքի մասին։ Հիշեցնենք, որ փախստականների վերադարձի մասին էր խոսում հատկապես Ադրբեջանը, ընդ որւմ, 1 միլիոն ադրբեջանցի փախստականների, որոնք պետք է վերադառնան Արցախ և ապրեն իրենց նախկին բնակավայրերում։