գլխավոր Իրադարձային ՀՀ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց տեսակետները, դիրքորոշումը և առաջարկությունները:

Հանդիպմանն ընդգծվել է երկրում կայունության պահպանման և համազգային համերաշխության կարևորությունը: