գլխավոր Գլխավոր Հինգ շրջաններն այսպես, թե այնպես պետք է անցնեին Բաքվին․ Լավրով

Հինգ շրջաններն այսպես, թե այնպես պետք է անցնեին Բաքվին․ Լավրով

Եթե Արցախի հարցով հնարավոր լիներ պայմանավորվել նաև նախկինում, ապա, միևնույնն է, հինգ շրջաններն այսպես, թե այնպես, պետք է տրվեին Ադրբեջանին։

Պարզապես դա կլիներ խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Լավրովը ռուսական և միջազգային լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ։

«Մենք կնախընտրեինք, որ հակամարտությունը լուծվեր վաղուց, այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որի մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ։

Ավելին, Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում բազմիցս պատրաստակամություն է հայտնել կատարել համանախագահների կողմից մշակված սկզբունքներով ստանձնած պարտականությունները։

Եթե մենք գնայինք այդ ուղղությամբ, արդյունքը, խոշոր հաշվով, նույնն էր լինելու։ Սկզբում պետք է տրվեին 5 շրջանները, հետո՝ հաջորդ երկուսը։ Տարբերությունը լինելու էր միայն այն, որ այդ ամենը կլիներ անարյուն ու կդառնար վերջնական քաղաքական լուծման գրավական»,- ասել է Լավրովը։