գլխավոր Գլխավոր Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հայկական և ադրբեջանական մշակութային ժառանգության պահպանմանը Արցախում․...

Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հայկական և ադրբեջանական մշակութային ժառանգության պահպանմանը Արցախում․ Լավրով

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Արցախի հարցում պայմանավորվածությունները կատարելուց հետո հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության  կոթողների պահպանմանը։

«Ես վստահ եմ, որ հիմա, երբ մենք ռազմական գործողությունների դադարեցումից հետո դուրս ենք գալիս խաղաղ կարգավորման փուլ, ես վստահ եմ, որ մշակութային ժառանգությանը պետք է հատուկ ուշադրություն դարձվի։ Խոսքը հայկական, ադրբեջանական և այլ էթնիկ խմբերի մշակութային ժառանգության մասին է, որոնք ապրում են այդ տարածքներում։ Ընդհանուր անելու շատ բան կա, որպեսզի հայերի և ադրբեջանցիների մշակութային ժառանագությունը, որոնք կապված են Արցախի հետ շատ ամուր կապերով, խորը պատմական կապերով, որպեսզի դրանք էլ դառնան միավորող հանգամանք այն քայլերում, որոնք պետք է կիրառվեն»,- ասել է Լավրովը ռուսական և միջազգային լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ։