գլխավոր Իրադարձային Թուրքիան նախատեսում է երկաթգիծ կառուցել դեպի Ադրբեջան

Թուրքիան նախատեսում է երկաթգիծ կառուցել դեպի Ադրբեջան

Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել դեպի ադրբեջանական Նախիջևան՝ «Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին»,- այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Ադիլ Կարաիսմայիլօղլուն։

«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք Նախիջևանի ուղղությամբ երկաթգիծ կառուցել: Նախնական ուսումնասիրությունները շուտով կավարտվեն»,- Կարաիսմայիլօղլուի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: