գլխավոր Գլխավոր Կրեմլում պատմել են Պուտինի ու Էրդողանի՝ ԼՂ-ի շուրջ երկխոսության մասին

Կրեմլում պատմել են Պուտինի ու Էրդողանի՝ ԼՂ-ի շուրջ երկխոսության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կառուցողական մոտեցումը, ծագող նրբություններն ու տարաձայնությունները կլուծվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Ի սկզբանե մենք ունեցել ենք տարբեր տեսակետներ: Ռուսաստանը, ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ համանախագահները, Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ այն մոտեցման կողմնակիցներն են, որ հակամարտության կարգավորման համար այլընտրանք չկա, բացի քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդները: Մենք մնում ենք հավատարիմ այս տեսակետին: Թուրքիան այլ տեսակետ ունի, բայց, այնուամենայնիվ, տարածաշրջանային տարբեր խնդիրներ լուծելիս, Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխգործակցությունը ցույց տվեց իր արդյունավետությունը», – ասաց Պեսկովը:

Նա շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում նման փոխգործակցությունը և փոխվստահության ու համագործակցության մակարդակը:

«Գիտեք, որ մեր նախագահը նույնպես բարձր է գնահատում իր թուրք գործընկերոջ` նախագահ Էրդողանի կառուցողական մոտեցումը: Նրանք շարունակում են շատ սերտ և առարկայական երկխոսություն: Բայց, իհարկե, այդ ամենն առանց մոտեցումներում առակա նրբությունների չէ: Տարաձայնությունները, որոնք մենք նույնպես նկատի ունենք, կկարգավորվենք մեր թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում», – ասաց Պեսկովը ՝ նշելով, որ Կրեմլում գոհ են, որ հնարավոր եղավ ստորագրել համատեղ հայտարարություն: