գլխավոր Գլխավոր Արցախում թուրք խաղաղապահներ չեն լինի․ Լավրով

Արցախում թուրք խաղաղապահներ չեն լինի․ Լավրով

Արցախում Թուրքիայից և ոչ մի խաղաղապահ չի լինելու։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Թուրքական դիտորդների շարժունակության սահմաննները կսահմանափակվեն այդ շենքի շրջանակներում (ՌԴ և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոն – Խմբ.), որը հատկացվելու է ադրբեջանական տարածքում, ոչ նախկին հակամարտության տարածքում, ռուս և թուրք դիտորդների տեղակայման համար։ Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում արած հայտարարություններին այն մասին, որ աշխատելու են նույն հիմքերով, ինչ ռուսական կողմը, խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որը ստացիոնար կլինի տեղակայված Ադրբեջանի տարածքում՝ առանց որեւէ արտագնա առաքելությունների», – ասել Է Լավրովը ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ – ներին տված ասուլիսի ընթացքում:

«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղ չի ուղղվի», – հավելել է նա: