գլխավոր Քաղաքականություն Թուրքիան կրկին հայտնում է Արցախում խաղաղապահ առաքելությանն իր մասնակցության մասին

Թուրքիան կրկին հայտնում է Արցախում խաղաղապահ առաքելությանն իր մասնակցության մասին

Թուրքիայում, չնայած ռուսական կողմի հերքումներին, նորից կրկնում են, որ Թուրքիայի զինված ուժերը մասնակցելու են Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Թուրքիան կմասնակցի մոնիտորինգի և Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների պահպանման դիտարկման մոնիտորինգի և դիտարկման գործընթացին: Թուրք զինվորականները հանդես կգան համատեղ խաղաղապահ առաքելության կազմում», – մեջբերում է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարին Anadolu գործակալությունը:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը նախկինում հերքել էր Թուրքիայի կողմից նմանատիպ հայտարարությունները։