գլխավոր Քաղաքականություն MI-6-ի նոր ղեկավարը կանգնած է արցախյան հակամարտության կուլիսներում. Azariha

MI-6-ի նոր ղեկավարը կանգնած է արցախյան հակամարտության կուլիսներում. Azariha

@IR_Azariha տելեգրամ ալիքը գրում է, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության՝ MI-6-ի նոր ղեկավար Ռիչարդ Մուրը կանգնած է արցախյան հակամարտության կուլիսներում։

Աղբյուրը հայտնում է, որ նա Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանն է, Էրդողանի մտերիմ ընկերը: Մեծ Բրիտանիան պատրաստվում է արդյունահանել Զանգելանի ոսկին, իսկ British Petroleum-ը պատրաստվում է օգտագործել Զանգեզուր-Նախիջևան տարանցիկ միջանցքը դեպի արևմուտք`Կասպից ծովի նավթի նոր պաշարները տեղափոխելու համար:

«Մենք կարող ենք հետևել այս միջանցքի ձևավորման հարցում համառությանը: Պանթուրքիզմը բրիտանական մտքի արդյունք էր: Նրանք միշտ եղել են Օսմանյան կայսրության և ռուսների կողքին՝ ընդդեմ Կովկասից Իրանին վտարելու գաղափարի: Իրանի բոլոր հակառակորդներն այսօր հավաքվել են Արցախում»,- նշում է աղբյուրը: