գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում նախագահի ընտրությունների քվեաթերթիկները վերահաշվելու են ձեռքով

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում նախագահի ընտրությունների քվեաթերթիկները վերահաշվելու են ձեռքով

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի քարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը նոյեմբերի 11-ին հայտարարել Է այն մասին, որ այն քվեաթերթիկները, որոնք տրվել են ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, վերահաշվելու են ձեռքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBS News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում Է, որ այս որոշումն ընդունվել Է հանրապետականների կողմից՝ աճող ճնշման ֆոնին, որոնք հայտարարել են քվարկության գործընթացում կատարված խախտումների փաստերի եւ ընտրությունների ոչ պատշաճ կազմակերպման մասին:

«Դա կօգնի վստահություն շահելուն: Դրա լինելու Է ե՛ւ ստուգումը, ե՛ւ վերահաշվումը միաժամանակ: Դա դժվար Է լինելու»,-ասել Է Ռաֆենսփերգերը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: Նա նշել Է, որ իր գրասենյակն արդեն հետաքննում Է եւ կշարունակի հետաքննել ընտրություններում խախտումների բոլոր դեպքերը:

«Յուրաքանչյուր օրինական ձայն կվերահաշվվի»,-ընդգծել Է Ռաֆենսփերգերը: Ներկա դրությամբ վերջնական արդյունքներն ստացվել են Ջորջիայի 97 ընտրատարածքներից, որտեղ հաշվվում Է 159 ընտրատարածք: Առայժմ դեմոկրատների ներկայացուցիչ Ջո Բայդենն առաջատարն Է եւ նրա ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ձայների տարբերությունը 14,1 հազար Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: