գլխավոր Իրադարձային ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արա Հակոբյանին ու Արսեն Բաբայանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արա Հակոբյանին ու Արսեն Բաբայանին

Ազգային անվտագության ծառայությունը այսօր առավոտյան ևս բերման է ենթարկել քաղաքական գործիչների: ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր՝ ընդդիմադիրների նախատեսված հանրահավաքից առաջ բերման են ենթարկել ևս երեք քաղաքական գործչի.«12:00-ին նախատեսած ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանին,  «Ազգային օրակարգ» կուակցությունից  Արա Հակոբյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին»:

Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին հանրահավաք է նախատեսված Ազատության հրապարակում, որի կազմակերպիչները ձերբակալված են: