գլխավոր Քաղաքականություն Արցախում խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար նախատեսված ուղղաթիռները ժամանել են տեղակայման օդանավակայաններ․ РИА...

Արցախում խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար նախատեսված ուղղաթիռները ժամանել են տեղակայման օդանավակայաններ․ РИА Новости

Արցախում խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար նախատեսված Մի-8 և Մի-24 ուղղաթիռները ժամանել են տեղակայման օդանավակայաններ, հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Նշվում է, որ ուղղաթիռները ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից պատրաստ են շահագործման: Այս պահին հայտնի է, որ բանակի ավիացիայի անձնակազմը ուսումնական թռիչքներ է կատարել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները կկիրառվեն Արցախի խաղաղապահ գործողություններում։

Մի-8-ը և Մի-24-ը ներգրավված կլինեն խաղաղապահ զորակազմի անձնակազմի և իրերի տեղափոխման համար դժվարամատչելի տարածքներում: