գլխավոր Քաղաքականություն Վաղը ՌԴ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Արցախում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու...

Վաղը ՌԴ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու Արցախում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու մանրամասները

Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա ՝ քննարկելու Արցախում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու մանրամասները, հայտնում է Интерфакс-ը՝ մեջբերելով Anadolu գործակալությանը:

Միևնույն ժամանակ, չի նշվում, թե որ մակարդակով է ներկայացված պատվիրակությունը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ «Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նշանակալի է»: