գլխավոր Գլխավոր «Իմ քայլի» պատգամավորները ամբողջական ծանոթ չեն եղել իրենց անունից տարածած տեքստին (Լուսապատճեն)

«Իմ քայլի» պատգամավորները ամբողջական ծանոթ չեն եղել իրենց անունից տարածած տեքստին (Լուսապատճեն)

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է, որ ամբողջությամբ ծանոթ չի եղել խմբակցության անունից տարածված հայտարարությանը, քանի որ երկրորդ մասը հետո է ավելացվել:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր «Իմ քայլը» հայտարարություն տարածեց խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների` Արցախում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց առաջարկությունների վերաբերյալ, նշելով, որ Խմբակցությունը չի պատրաստվում կայունությունը խաթարող նիստի մասնակցել։

Սոցիալական կայքերում առավել քննարկվեց հայտարարության բովանդակությունը. Օգտատերերից մեկը՝ նշելով իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հարցրել է՝ արդյոք պատգամավորը ստորագրել է այդ հայտարարության տակ, իսկ Հովսեփյանը նրան պատասխանել է.

«Ես տեքստի առաջին մասին եմ ծանոթ մնացածը հավելվել է, որին ծանոթ չեմ եղել և ինչպես հասկացա մեծամասնությունը»։

Հայտարարության երկրորդ մասում մասնավորապես նշված է.

«Խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել Հայաստանում կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի և վտանգել ռազմաճակատն ու այն պահող մարդկանց կյանքը։ Միևնույն ժամանակ Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության իրավաչափությունը քննարկելուց առաջ առաջարկում ենք, որպեսզի ընդդիմությունը շատ հստակ ի լուր ողջ հայության և աշխարհի հայտարարի, որ իրենք կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը, կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից, կողմնակից են պատերազմի շարունակմանը: Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»։

Աղբյուր՝ Pastinfo.am