գլխավոր Իրադարձային Սի Ցզինփինը հանդես կգա կարևոր միջազգային հայտարարություններով. ՉԺՀ ԱԳՆ

Սի Ցզինփինը հանդես կգա կարևոր միջազգային հայտարարություններով. ՉԺՀ ԱԳՆ

ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինփինը նոյեմբերի 17-22-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանն ու G20-ի գագաթնաժողովին՝ հանդես գալով կարևոր միջազգային հայտարարություններով:

Այս մասին, ինչպես հաղորդում է EaDaily-ն՝ Չինական կենտրոնական հեռուստատեսությանը հղումով, հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինփինը նոյեմբերի 17-ին կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 12-րդ գագաթնաժողովին։ Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինի հրավերով նոյեմբերի 20-ի Ծինփինը մասնակցելու է ԱԽՏԽ առաջնորդների 27-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի հրավերով նա կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 21-22-ին», – հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հուա Չունինի հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ հանդիպումներն անցկացվելու են տեսակապի միջոցով և ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինփինը գտնվելու է Պեկինում։ Բացի այդ, հաղորդվում է նաև, որ միջոցառումների ժամանակ Չինաստանի ղեկավարը հանդես է գալու կարևոր ելույթով։