գլխավոր COVID-19 COVID-19. Ուկրաինայում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

COVID-19. Ուկրաինայում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

Ուկրաինայում հինգշաբթի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի COVID-19 11057 նոր դեպք, ասել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, հայտնում է Интерфакс-ը։

«Մասնավորապես, 428 երեխա և 564 բուժաշխատող է հիվանդացել: Նաև, վերջին 24 ժամվա ընթացքում 1509 մարդ հոսպիտալացվել է, 198 մարդ մահացել է, 6235 մարդ ապաքինվել է», – գրել է Ստեպանովը Facebook-ի իր էջում նոյեմբերի 12-ին առավոտյան:

Նախորդ օրը երկիրում գրանցել էր կորոնավիրուսի վարակի դեպքերի ռեկորդային քանակ:

Կորոնավիրուսով վարակվածների թվում են նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը: