գլխավոր Սպորտ Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship-ի քառորդ եզրափակիչ

Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship-ի քառորդ եզրափակիչ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Մեր գրոսմայստերը 1/8 եզրափակիչում մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց 14:11 հաշվով: Քառորդ եզրափակչում Լևոնի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանն այսօր քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Հիկարու Նակամուրայի հետ:

Հիշեցնենք, որ Chess.com կայքի կազմակերպած 2020 Speed Chess Championship-ին մասնակցում է 16 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով. պարտվողը լքում է պայքարը։

1/8 եզրափակիչի շրջանակում ավարտվել է մի քանի դիմակայություն. Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։