գլխավոր Իրադարձային «Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր...

«Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով»․ Կանադային ԱԳ նախարար

Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը։ Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ այդ համաձայնագրի պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ, հայտարարարել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը անշեղորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները կդադարեցվեն ընդմիշտ և առանց հապաղելու։ Ինչպես արդեն ասել ենք, Թուրքիան պետք է չխառնվի այս հակամարտությանը։ Ես մշտապես կապի մեջ եմ եղել ՀՀ արտգործնախարարի հետ, որպեսզի պարզեմ, թե այս ամենադժվար ժամանակահատվածում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով»,- ասել է Կանադայի արտգործնախարարը։