գլխավոր Քաղաքականություն Այսօր 17:00-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի երթ․ Արծվիկ Մինասյան

Այսօր 17:00-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի երթ․ Արծվիկ Մինասյան

Այսօր (12.11)՝ 17:00-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի երթ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները,  այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում,  մերժում են այն  կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը»,- մամուլի ասուլիսին ասել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը գիշերը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները,  այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում,  մերժում են այն  կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը եւ որը չի կարող այլեւս Հայաստանը կառավարել շատ պարզ պատճառով, որ եթե երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը եւ դրանից հետո փորձում է արդարացնել, կամ մեղավորներ փնտրել այս կամ այն անձանց, նա չի կարող եւ իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Մենք համոզված ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն  կարող է փոխել իրավիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ»,- ասել է նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով` սա ոչ իշխանության կռիվ է, ոչ էլ աթոռակռիվ է, այլ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության փրկության պայքար է, ազգային ողնաշարը վերականգնելու պայքար է:

«Իշխանությունը այս ամենին պատասխանում է ոչ բովանդակային ու ոչ ըստ էության հակադարձումներով` դիմելով ռեպրեսիաների: Այսօր իրավական մարմինները փորձում էին գողանալ, կամ բերման ենթարկել շարժման առաջնորդներին: Այս պահին առաջնորդների մեծ մասը ձերբակալված կամ բերման ենթարկված են, բայց սա չի կոտրում մեզ, բայց սա ավելի զորեղացնում մեզ եւ արդյունքը լինելու է էլ ավելի մեծամասշտաբ գործողությունները»,-ասել է նա`նշելով, որ իրենք պարտավոր են այս պայքարը տանել:

Մինասյանը բոլորին հրավիրել է հավաք երթի՝ այսօր 17:00-ին Մատենադարանի մոտից, և հույս հայտնել, որ երթին կմասնակցեն նաև մարզերից: