գլխավոր Քաղաքականություն Արցախում ռուս խաղաղապահները Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ կկիրառեն խաղաղապահ գործողություններում

Արցախում ռուս խաղաղապահները Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ կկիրառեն խաղաղապահ գործողություններում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները կկիրառվեն Արցախի խաղաղապահ գործողություններում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ան-124 Ռուսլան ռազմական տրանսպորտային օդանավով արդեն ութ մարտական ​​մեքենա է տեղափոխվել Երևանի օդանավակայան:

Մի-8-ը և Մի-24-ը ներգրավված կլինեն խաղաղապահ զորակազմի անձնակազմի և իրերի տեղափոխման համար դժվարամատչելի տարածքներում: