գլխավոր Հասարակություն Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում. Լևոն Արոնյան

Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում. Լևոն Արոնյան

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը։

Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»-գրել է Արոնյանը: