գլխավոր Իրադարձային Դուք անմեղսունակ, տգետ ու վախկոտ եք․ Արմեն Աշոտյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Դուք անմեղսունակ, տգետ ու վախկոտ եք․ Արմեն Աշոտյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը։

«Խորհրդարանական մեծամասնության հայտարարության տեքստի հեղինակին չգիտեմ, բայց եթե այն տարածվել է խմբակցության անունից ու ոչ մի պատգամավոր հատուկ կարծիք առանձին չի հայտնում, ապա ասեմ. դուք անմեղսունակ, տգետ ու վախկոտ եք։

Ձեր կարճ խելքով սեփական ժողովրդի դեմ Մոսկվայից մարդ եք հա՞ բերում։

Դու՞ք։ Մոսկվայի՞ց։ Չհիշացնեմ հիմա ձեր ռուսական արկածները, այդ թվում՝ այս պատերազմի ժամանակ։

Հողերը հանձնեցիք թուրքին, ու վրեքներս իբր մարդ եք բերում Ռուսաստանի՞ց։ Ես ձեր «ինքնիշխան» մանդատները ցայեմ։

Ասեմ, իմանաք։

Այդ խաղաղապահները ձեզ հաստատ չեն պաշտպանելու։ Նրանք հազիվ կարողանան ձեր դավաճանության արդյունքում անդամահատված Արցախի նոր բնագծերը պահեն»,- գրել է Աշոտյանը։