գլխավոր Գլխավոր ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․...

ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Ավելին, ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները: