գլխավոր Իրադարձային Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին. News.am

Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին. News.am

ԱԱԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի  խոսնակ  Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին: Այս մասին հայտնում է News.am-ը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքից առաջ, իսկ Վանեցյանն ու Շարմազանովը հանրահավաքից հետո: