գլխավոր Իրադարձային ԱԱԾ տնօրենը աշխատավայրում է․ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԱԱԾ տնօրենը աշխատավայրում է․ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ տնօրենի առողջական վիճակը լավ է։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները»,-գրել է Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց։