գլխավոր Իրադարձային Արարատ Միրզոյանին կրկին կվիրահատեն

Արարատ Միրզոյանին կրկին կվիրահատեն

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կրկին վիրահատելու են: Նա շատ լուրջ վնասվածքներ է ստացել, հատկապես դեմքի հատվածում, ամբողջ մարմինը վերքերի մեջ է: Բժիշկները որոշել են, որ նրան ևս մեկ վիրահատություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը հարձակման էր ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց ու վիրահատել։