գլխավոր Իրադարձային Ոստիկանները ձերբակալել է ԱԺ–ի մոտ ծխագլան նետած տղամարդուն (տեսանյութ)

Ոստիկանները ձերբակալել է ԱԺ–ի մոտ ծխագլան նետած տղամարդուն (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացված հավաքի ընթացքում ծխագլան նետած քաղաքացին ՝ Երևանի 55-ամյա բնակիչ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։