գլխավոր Գլխավոր ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ Իմ քայլը դաշինքից ներկայացել է միայն Լենա...

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ Իմ քայլը դաշինքից ներկայացել է միայն Լենա Նազարյանը

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնում է, որ ԱԺ խորհրդի նիստը կրկին չի կայացել:

«Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:

ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով`
«Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով:

Հետո չասեք, թե համաձայն չէիք …»,- նշել է Էդմոն Մարուքյանը։