գլխավոր COVID-19 Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 50 հազարը

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 50 հազարը

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվն անցել է 50 հազարը, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի 22 950 նոր դեպք է գրանցվել, մահացել է 595 մարդ, որն ամենաբարձր թիվն է մայիսից։

Մեծ Բրիտանիայում վարակի սկզբից գրանցվել է 1 256 725 դեպք, մահացել է 50 365 դեպք։