գլխավոր Իրադարձային Խնդրում եմ ձեզ անհապաղ նկարահանող խմբեր ուղարկել Արցախի այն շրջաններ, որոնք հարուստ...

Խնդրում եմ ձեզ անհապաղ նկարահանող խմբեր ուղարկել Արցախի այն շրջաններ, որոնք հարուստ մշակութային ժառանգություն ունեն․ Աշոտյանի կոչը՝ հեռուստաընկերություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել․

«Թախանձագին խնդրանք հեռուստաընկերություններին

Խնդրում եմ ձեզ անհապաղ նկարահանող խմբեր ուղարկել Արցախի այն շրջաններ, որոնք դեռեւս մերն են եւ հարուստ մշակութային ժառանգություն ունեն։

Մանրամասն նկարահանեք, փաստագրեք, գույքագրեք մեր մշակութային ժառանգությունը, որ դավաճանական համաձայնությամբ մոտ օրերին անցնելու է ոսոխին։

Հետագայում այդ նյութերը շատ են պետք գալու…»։