գլխավոր Իրադարձային Թուրքական անօդաչու սարքերը որոշիչ դեր ունեցան արցախյան պատերազմում. The Daily Telegraph

Թուրքական անօդաչու սարքերը որոշիչ դեր ունեցան արցախյան պատերազմում. The Daily Telegraph

Բրիտանական The Daily Telegraph-ն անդրադարձել է արցախյան պատերազմին և կնքված զինադադարի պայմանագրին:

«Ադրբեջանում տոնում են իրենց հաղթանակը, իսկ Հայաստանում մեղադրում են յուրային իշխանություններին: Պուտինը և Էրդողանը համաձայնության եկան Արցախի հարցում և կիսեցին ազդեցության գոտիները:

Այս պատերազմում հաղթեց ֆինանսապես հարուստ Ադրբեջանը, որը օգտվեց թուրքական անօդաչու սարքերի տված առավելությունից:

Ռուսաստանը չպաշտպանեց իր դաշնակից Հայաստանին. ինչու՞

Թուրքիայի և Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում համընկնում են: Այս երկուսը Լիբիայում և Սիրիայում պայքարում էին միմյանց դեմ, իսկ հիմա ՝ համագործակցում են:

Եվրոպան և Ամերիկան նույնպես չշտապեցին օգնության հասնել 2 տարի առաջ հեղափոխության ուղին բռնած Հայաստանին:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ռուսաստանը և Թուրքիան մնաում են տարածաշրջանային լուրջ խաղացողներ և կարող են հարկ եղած դեպքում համաձայնության գալ:

Եթե Ռուսաստանին դժվար է համարել տնտեսական գերտերություն, ապա Թուրքիան ապացուցեց ՝ նույնիսկ տնտեսության անկման պարագայում, նրանք բավարար ռազմական ուժ և կամք ունեն իրենց շահերը առաջ տալու համար: