գլխավոր Հասարակություն Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես

Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս», – նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չմանրամասնեց: Միայն ընդգծեց՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը: