գլխավոր Իրադարձային «Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ...

«Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ հաշվի նստել քո հետ». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը…Դա հասկանալու համար մեզ անհրաժեշտ է ունենալ, ինչպես արցախցին կասեր, «քթի ծակ». այլ ոչ թե թույլ տրված սխալների վրա անիմաստ ծանրանալու ժամանակավրեպ ջղաձգումներ… Հարկավոր է ինքնակազմակերպվել և շարունակել կատարել այն, ինչը կարող է ստիպել հակառակորդիդ հաշվի նստել քո հետ: Համոզված եղեք, միայն այդ դեպքում կարող են մեզ հասկանալ ինչպես մեր բարեկամները, այնպես էլ թշնամիները»: