գլխավոր Իրադարձային Հիմա պետք է արագ կայունացնենք Հայաստանն ու Արցախը, կանխենք և վերացնենք ներքին...

Հիմա պետք է արագ կայունացնենք Հայաստանն ու Արցախը, կանխենք և վերացնենք ներքին պառակտման բոլոր փորձերը․ ԱԺ պատգամավոր

Կեսօրին, երբ դեռ ընթանում էր հանրահավաքը, ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել․

«Ես մեր հերոս տղերքի ծնողների ու հարազատների հույզերի հետ խաղացողներին, ստի,կեղծիքի ու թալանի աշխարհից եկածներին, դավաճաններին… զիջելու հայրենիք չունեմ։

Հիմա պետք է արագ կայունացնենք Հայաստանը և Արցախը, կանխենք և վերացնենք ներքին պառակտման բոլոր փորձերը…

Հետո կգա և հարցերին պատասխանելու, և պատասխանատվության ժամանակը։

Չպետք է կոտրվենք, հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի»։