գլխավոր Հասարակություն Խնդրում եմ ընդունել հրաժարականս. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյան

Խնդրում եմ ընդունել հրաժարականս. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։

Սանձասերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։

Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։

Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։

Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։

Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները,

Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։ Խնդրում եմ ընդունել հրաժարականս»։