գլխավոր Հասարակություն Ի՞նչ իրավիճակ է այս պահին ԱԺ-ի մոտ

Ի՞նչ իրավիճակ է այս պահին ԱԺ-ի մոտ

Իշխան Սաղաթելյանի կոչից հետո, որ ցուցարարները կարող են գնալ տուն, այս պահին Բաղրամյան պողոտայում մարդիկ սկսում են ցրվել, թեև դեռ բավականին շատ մարդ կա։

Կոչից հետո որոշ քաղաքացիներ ընդդիմացան տուն գնալու պահանջին և որոշեցին մնալ, ամենայն հավանականությամբ էլ հենց նրանք էլ մնացել են։ Ցույցի կազմակերպիչներն այժմ ելույթ չեն ունենում։

Հիշեցնենք, որ ժամը ութին պետք է տեղի ունենա ԱԺ արտահերթ նիստ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք է նախաձեռնել, քիչ առաջ տեղեկացրեց, որ անհարժեշտ ստորագրություններն արդեն կան։ Նիստը կգումարվի, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությունը` նվազագույնը 25 պատգամավոր։ Այժմ սպասում են իշխող խմբակցության պատգամավորների ժամանմանը։ Մինչև այս պահը դեռ ոչ մի պատգամավոր չի երևացել ԱԺ-ի դիմաց, սակայն խորհրդարանը նաև այլ մուտքեր ունի։