գլխավոր Իրադարձային Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. Էդմոն Մարուքյան

Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքված են: Ֆեյսբուքյան իր էջում այս տեղեկությունը հայտնել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ նիստին քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։

ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է անցկացնել այսօր` ժամը 20:00-ին։

Նշենք, որ նիստին քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 67 պատգամավորի մասնակցություն։