գլխավոր Իրադարձային Հաջիեւ. «Ֆրանսիան բացահայտ հայամետ քաղաքականություն է վարում»

Հաջիեւ. «Ֆրանսիան բացահայտ հայամետ քաղաքականություն է վարում»

Ինչպես հաղորդում է Trend-ը, նա նշել է, որ ֆրանսիացի պաշտոնյաները հնչեցնում են «միակողմանի, կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ կոչեր»:

«Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան, իր մանդատին համապատասխան, պետք է հանդես գա որպես չեզոք կողմ, նա վարում է բացահայտ հայամետ քաղաքականություն եւ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Ադրբեջանին:

Ֆրանսիան ոչ մի դեր չի ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության ընդունման հարցում: Ըստ ամենայնի, Ֆրանսիան խանդում է Ռուսաստանի դերին այս հարցում: Նա իրավասություն չունի խոսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից: Չնայած նրան, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան քայլեր չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան դադարեցնելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կատարելու ուղղությամբ, այժմ նա միակողմանի եռանդ է ցուցաբերում», – ասել է Հաջիեւը:

Ադրբեջանի նախագահի օգնականն այսպես է արձագանքել Ելիսեյան պալատի նոյեմբերի 10-ի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ «Ֆրանսիան ուսումնասիրում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը եւ խորհրդակցելու է Ռուսաստանի հետ երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու համար, որը հարգելու է Հայաստանի շահերը»: Հայտարարության մեջ ասված էր նաեւ Ֆրանսիայի նախագահի` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին: