գլխավոր Իրադարձային «Այդ համաձայնագիրն Արցախի հայերի համար անվտանգության միջոց հռչակելն անհեթեթություն է»․ ամերիկացի լրագրող

«Այդ համաձայնագիրն Արցախի հայերի համար անվտանգության միջոց հռչակելն անհեթեթություն է»․ ամերիկացի լրագրող

ՌԴ-ի, Հայաստանև և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը որպես Արցախի հայերի համար անվտանգության միջոց հռչակելն անմտություն է, հայտնել է անկախ լրագրող Լինդսի Սնելը։

«Ես հայ չեմ, չեմ կարող մեկնաբանել զգացմունքներս։ Բայց հիմա, երբ այլևս COVID-ի վարակակիր չեմ, կվերադառնամ, որովհետև այդ համաձայնագիրը որպես Արցախի հայերի համար անվտանգության միջոց հռչակելը նույնքան անհեթեթություն է, որքան ՆԱՏՕ-կոչը Թուրքիային՝ իրենց իսկ սկսած հակամարտությունը ապաէսկալացնելու վերաբերյալ»,- Twitter-ում գրել է Սնելը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: