գլխավոր Իրադարձային Իշխան Սաղաթելյան. Մենք կարող ենք այդ պատգամավորներին բերման ենթարկել, բայց չենք գնում...

Իշխան Սաղաթելյան. Մենք կարող ենք այդ պատգամավորներին բերման ենթարկել, բայց չենք գնում նման քայլի, քանի որ մեզ ցնցումներ պետք չեն

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազգային ժողովի դիմաց հանդես եկավ հայտարարությամբ:

Նա հայտնեց, որ Իմ Քայլը խմբակցության մեջ կան պատգամավորներ, ովքեր պատրաստ են ներկայանալ ժամը 20:00-ին նախատեսված արտահերթ նիստին:

«Այդ խմբակցությունից անհրաժեշտ են 25 պատգամավորներ, որոնք պետք է ներկա գտնվեն արտահերթ նիստին:

Մենք կարող ենք այդ պատգամավորներին բերման ենթարկել, բայց չենք գնում այդ քայլին, քանի որ մեզ ցնցումներ պետք չեն:

Այս պահին դադարեցնում ենք հավաքը. եթե մեր պահանջները մինչև 24:00-ն չբավարարվեն, մենք կես ժամ անց հանդես կգանք ասուլիսով և կխոսենք հետագա անելիքների մասին»,- ասել է Սաղաթելյանը:

Հիշեցնեք, որ Ազգային ժողովի ՝ Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունները բավարարել են արտահերթ նիստ հրավիրելու պահանջը:

Եթե Իմ Քայլը խմբակցության կեսը միանա այդ նախաձեռնությանը, ապա նիստը կհրավիրվի ժամը 20:00-ին: