գլխավոր Քաղաքականություն Երևան է ժամանել ռուս խաղաղապահների ևս 8 ինքնաթիռ

Երևան է ժամանել ռուս խաղաղապահների ևս 8 ինքնաթիռ

Ռուս խաղաղապահների ևս 8 ինքնաթիռ ժամանել է Երևան, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Եվս 8 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ժամանել են Երևան քաղաքի օդանավակայաններ ։ Իլ-76 եւ Ան-124 օդանավերը տեղափոխել են ավելի քան 120 զինծառայող, զրահամեքենաներ, Բարձր անցանելիության բեռնատար մեքենաներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անձնակազմը սկսել է բեռնաթափել նյութական միջոցները, զրահամեքենաներն ու ավտոմոբիլային տեխնիկան։ Էրեբունի օդանավակայանում բեռնաթափումից հետո ստորաբաժանումները երեքկիլոմետրանոց երթ կիրականացնեն դեպի Գորիս քաղաքի կենտրոնացման շրջան:
«Խաղաղարար խնդիրների կատարման, հնարավոր միջադեպերի կանխարգելման եւ ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար շարունակական փոխգործակցություն է կազմակերպվել Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: Տեղադրվել են կապի ուղիղ կապուղիներ», – նշվում է հաղորդագրության մեջ ։