գլխավոր Իրադարձային Ազատության հրապարակից բերման ենթարկված բոլոր անձանց ազատ են արձակել. Sputnik Armenia

Ազատության հրապարակից բերման ենթարկված բոլոր անձանց ազատ են արձակել. Sputnik Armenia

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն Ազատության հրապարակից գնացել էին կառավարության շենքի դիմաց, հետո շարժվել դեպի Ազգային ժողով։

զատության հրապարակից բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ բերման էին ենթարկվել ընդհանուր առմամբ 135 անձինք։

Հայաստանյան 17 կուսակցություններ այսօր` նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են։