գլխավոր Իրադարձային «Թեթևությամբ ի գիտություն ընդունեցինք կնքված համաձայնագիրը». Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը՝ ԼՂ շուրջ պայմանավորվածության...

«Թեթևությամբ ի գիտություն ընդունեցինք կնքված համաձայնագիրը». Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը՝ ԼՂ շուրջ պայմանավորվածության մասին

Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «թեթևություն է զգում» Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնության հետ կապված, սակայն պնդում է, որ հակամարտության լիարժեք լուծման շուրջ անհրաժեշտ է բանակցություններ վարել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Թեթևությամբ ի գիտություն ընդունեցինք կնքված համաձայնագիրը: Այժմ անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել մարդասիրական վատ վիճակում հայտնվածներին օգնություն ցուցաբերելու համար»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը: 

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ լուծման համար հանգամանալից բանակցություններ սկսել: Բուրգերը հավելել է, որ Գերմանիան «ուղեկցելու է» այս գործընթացը: