գլխավոր Քաղաքականություն Էրդողանը հայտնել է, որ ԼՂ-ում բանակցությունների հարցով ռուսական պատվիրակություն է մեկնելու Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԼՂ-ում բանակցությունների հարցով ռուսական պատվիրակություն է մեկնելու Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հարցով ռուսական պատվիրակություն է մեկնելու Թուրքիա։

«Ինչպես ռուսներն են մասնակցում զինադադարի վերահսկողության աշխատանքներում, այնպես էլ մեր խմբերն են մասնակցելու։ Ռուս զինվորականները սկսել են դիրքավորվել որոշակի տեղերում։ Այստեղ Ռուսաստանի Դաշնությունից պատվիրակություն է գալու, մեր ԱԳՆ-ն ևս բանակցություններ է վարում»,-ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։