գլխավոր Իրադարձային ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են, որ պատգամավորները ներկայանան աշխատավայր

ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները պահանջում են, որ պատգամավորները ներկայանան աշխատավայր

Activists of ‘#merjirserjin’ initiative under the leadership of the Armenian MP Nikol Pashinyan continue the opposition rally against RA Prime Minister Serzh Sargsyan holding civil disobedience and closing the street of Yerevan, Armenia

Ազգային ժողովի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի պատգամավորները ներկայանան Ազգային ժողով։ ԱԺ մոտ, դիմելով հավաքվածներին, ասաց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես մասնակցում էր հանրահավաքին, ավելի վաղ հայտնել էր, որ ԲՀԿ–ն սկսում է արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց։

«Մեր պահանջն է, որ նախ պատգամավորները ԱԺ գան, որից հետո էլ արտահերթ նիստ անեն։ 1.5 ժամ է` այստեղ ենք, սակայն «Իմ քայլի» որևէ պատգամավոր էլ չի եկել ԱԺ»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց նաև, որ ոստիկաններն էլ պետք է թույլատրեն հանրահավաքի մասնակիցներին ներս մտնել ԱԺ բակ։ Ոստիկանները, սակայն, կանգնած են ԱԺ շենքի բակ տանող դարպասների մոտ։

Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն էլ ասաց, որ ոչ ոք իրավունք չունի իրենց փոխարեն որոշում կայացնել։

«Նիկոլ, դու դավաճան ես, մենք քեզ չենք ներելու։ Արցախից մենք ենք եկել, իրենք են հայրենիքը ծախում։ Ազգ, ոտքի»,–ասաց Գևորգյանը։