գլխավոր Գլխավոր Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են Արցախում հրադադարի ռեժիմը հսկող համատեղ կենտրոնի ստեղծման...

Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են Արցախում հրադադարի ռեժիմը հսկող համատեղ կենտրոնի ստեղծման արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարություն է տարածել այն մասին, որ Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծման մասին, որը կհսկի Արցախում հրադադարի ռեժիմը:

«Թուրք-ռուսական համատեղ վերահսկողության և հրադադարի մոնիթորինգի կենտրոնի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր առավոտյան», – մեջբերում է Թուրքիայի նախագահին ТАСС-ը:

Էրդողանը նաեւ հույս է հայտնել, որ «Սիրիայում, ինչպես Լեռնային Արցախի հարցում, կապահովվի արդար խաղաղություն»: «Թուրքիան պատրաստ է Սիրիայի ապագայի հարցում Ռուսաստանի հետ սերտ համագործակցության», – հավելել է նա:

Բացի այդ, Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիան «Ռուսաստանի հետ միասին իր տեղը կզբաղեցնի Արցախում խաղաղապահների շարքում»: Նա նաև ասել է, որ Անկարան «ավելի սերտ է համագործակցելու» Բաքվի հետ: