գլխավոր Իրադարձային Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ

Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ

Րոպեներ առաջ Արթուր Վանեցյանը մոտեցել է Ազգային Ժողովից մի փոքր վերև կանգնած ԱԱԾ մեքենաներից մեկին ու ասել. «Եթե պետք է տանեք, ապա ինձ էլ հիմա տարեք ԱԱԾ»:

Նրան նստեցրել են մեքենան և տարել Ազգային անվտանգության ծառայություն:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ևս ԱԱԾ-ից ծանուցում էր ստացել:

«Այո, այո, ստացել եմ՝ քրեական գործի շրջանակներում ինձ հարցաքննելու համար: Հիմա հրապարակային հայտարարում եմ, որ այսօրվա միջոցառման ավարտից հետո ներկայանալու եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»,- նշել էր ԱԱԾ նախկին տնօրենը: