գլխավոր Քաղաքականություն Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Բելառուսի իշնանությունների հետ

Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Բելառուսի իշնանությունների հետ

Բելառուսի նախագահական ընտրություններում նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է Բելառուսի իշխանությունների հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, հայտնում է РИА Новости-ն։

«Ինչպես և բոլոր խաղաղ բելառուսները, մենք ուզում ենք երկխոսություն։ Հենց այդ պատճառով ես նախաձեռնել եմ ստեղծել բանակցային մարմին, համակարգող խորհուրդ»,-ասված է Տիխանովսկայայի հայտարարությունում, որը տեղադրված է նրա տելեգրամ-ալիքում։