գլխավոր Իրադարձային Ալիևն ասել է՝ կգնահատեն Լեռնային Ղարաբաղում կրած վնասը ու դատական հայց կներկայացնեն...

Ալիևն ասել է՝ կգնահատեն Լեռնային Ղարաբաղում կրած վնասը ու դատական հայց կներկայացնեն Հայաստանի դեմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կգնահատի Լեռնային Ղարաբաղի կրած վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Թշնամին պատերազմական հանցագործություններ է արել ու արդեն տրվել է հրաման՝ պատճառված վնասը հաշվարկելու համար, որպեսզի դրա գրանցումը ապահովվի: Խմբերն արդեն մոբիլիզացվել են, միջազգային փորձագետներ են հրավիրվելու: Միջազգային փորձագետների մասնակցությամբ ողջ նյութական և բարոյական վնասը հաշվարկվելու է: Կազմակերպված ձևով թշնամուն կներկայացնենք միջազգային դատարան․ նրանք փոխհատուցում կվճարեն»,- հայտարարել է Ալիևը։